Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ՈՒժը միջազգային հարաբերությունների բազիսային տարրն է

ՈՒժը միջազգային հարաբերությունների բազիսային տարրն է
05.12.2024 | 14:28

Համաշխարհային պատմության մեջ չեք գտնի գեթ մեկ դեպք, երբ որևէ պետություն փրկվում է արտաքին ինտերվենցիաներից կոնվենցիաների, միջազգային օրենքների շնորհիվ։

Ընդհանրապես, ժամանակակից կամ ընթացիկ աշխարհակարգը, որն արդեն մոտեցել է իր ավարտին, հիմնվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտին, որպես իրողություններ ընդունելով Երկրորդ աշխարհամարտի արդյունքում ձևավորված կոնֆիգուրացիան։ Այն Սառը պատերազմով մտավ նոր փուլ, որի ավարտը Վարշավյան պայմանագրի ֆիասկոն էր՝ հօգուտ Արևմտյան մոդելի։ Արևմտյան մոդելը իր հերթին գնում է կերպափոխման, իսկ մեզ արդեն ծանոթ մոդելը` իր տրամաբանական վախճանին։

Եվ, ինչպես մարդկության պատմության ամբողջ ընթացքում, կրկին ուժը միջազգային հարաբերությունների բազիսային տարրն է։ Սա թե՛ գիտական, և թե՛ գործնական սահմանումն է միջազգային հարաբերությունների, որտեղ միջազգային իրավակարգը գործում է այդ պահին գործող հզոր դերակատարների «համախոհությամբ» որոշումների ներքո (և ո՛չ այլ կերպ)։ Քանի դեռ կլինի համախոհություն, կգործի այդ միջազգային իրավակարգը, հենց գերտերությունների միջև համախոհությունը մտավ փակուղի, միջազգային իրավակարգը կտապալվի այնպես, ինչպես այսօր։

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի տապալման պատճառը հենց գերտերությունների միջև համախոհության ճգնաժամն էր, ինչը դարձավ նոր պատերազմների պատճառ։ Նոր պատերազմները հենց ապագա աշխարհակարգի համար հզորացած դերակատարների դիրքավորման համար են։

Հիմա շատերը, Նիկոլ Փաշինյանին ձայնակցելով, կասեն. «Օ՜, ո‘չ, միջազգային իրավունքը մեզ կպաշտպանի»: Որպեսզի ասվածը` «միջազգային իրավունքը» ծառայում է բացառապես ուժեղ երկրների շահերին, օրինակներով լինի, բերեմ օրինակներ.

ԱՄՆ-ը պատրաստ էր ռմբակոծել Հարավսլավիան, բայց լռության մատնել Արցախում տեղի ունեցածը, գրավել Իրաքը և դատապարտել Սադամին, բայց բարեկամություն անել Էրդողանի հետ, ներխուժել Աֆղանստան՝ Ալ-Քաիդայի դեմ պատերազմելու, բայց Սիրիայում Ասադի դեմ կռվելու համար հովանավորել Ալ-Քայիդայի մնացուկ ահաբեկիչներին, Վրաստանի դեմ սանկցիաներ կիրառել սեփական կամարտահայտման համար, բայց ողջագուրվել Ալիևի հետ, ով անմարդկային հանցագործություններ կատարեց Լեռնային Ղարաբաղում։

Սա՛ է միջազգային իրավունքը, և նրանք, ովքեր Բանակը կստորադասեն անվտանգային համակարգի այլ էլեմենտներին, նրանք պետության իսկական գերեզմանափորներն են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4383

Մեկնաբանություններ